211652_close_icon

Ավստրալիայում գրանցվել է կապիկի ծաղկի նոր շտամով վարակման առաջին դեպքը

views-count478 դիտում article-date 12:49 31-05-2025
Ավստրալիայում գրանցվել է mpox-ի (կապիկի ծաղիկի) նոր տարբերակով վարակման առաջին դեպքը: Այս մասին հաղորդել է SBS հեռուստաալիքը՝ հղում անելով Ավստրալիայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին (CDC):

Ըստ հեռուստաալիքի՝ խոսքը Clade 1b շտամի մասին է, որը հայտնաբերվել է մի տղամարդու մոտ, որը վերադարձել էր Թաիլանդում անցկացված արձակուրդից: Սակայն, ինչպես նշել են CDC-ում, «այս դեպքի հետ կապված հետագա փոխանցման ռիսկը և Ավստրալիայում շտամի տարածման սպառնալիքը փոքր են»:

Ավստրալիայի գլխավոր սանիտարական բժիշկ Էնթոնի Լոուլերը նշել է, որ երկրում արդեն ձեռնարկվել են հուսալի միջոցներ mpox-ի տարածման ռիսկը վերացնելու համար:

Mpox-ը վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում հանդիպում է Աֆրիկայի կենտրոնական և արևմտյան հեռավոր շրջաններում, որոնք գտնվում են արևադարձային անտառների հարևանությամբ: 

Նմանատիպ նյութեր