IDBank-ի պատճառով 3 անգամ ուշագնացություն եմ ունեցել․ հանրության 80%-ը այդ բանկից է տուժել. oragir.news
Oragir.News-ը իր տաղավարում այսօր հյուրընկալել է զեղծարարության հերթական զոհերից Եվգինե Հովսեփյանին։
Հովսեփյանը զեղծարարության զոհ է դարձել 2024 թվականի դեկտեմբերի 1-ին, «IDBank»-ի պատճառով։ Վերջինիս անունով ձևակերպվել է 2 մլն դրամի վարկ։ Նրա համոզմամբ, սա արդեն ոչ թե զեղծարարություն է, այլ բանկային աշխատակիցների կողմից արտահոսք։
«Սա զեղծարարություն չէ։ Կա կասկած, որ ողջ ինֆորմացիան դուրս է գալիս բանկի աշխատակիցների միջոցով։ Բանկի աշխատողի մատը խառն է»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, բանկից առաջարկվել է հինգ տարով սառեցնել ձևակերպված վարկը, սակայն զեղծարարներին չգտնելու դեպքում վարկը մարելու է մեր զրուցակիցը։
«Այս մտածմունքներից 3 անգամ ուշագնացություն եմ ունեցել։ Արդեն 6 ամիս է, ինչ մենք չենք քնում»,- պատմեց Եվգինե Հովսեփյանը։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում: