211652_close_icon
views-count34900 դիտում article-date 11:36 07-11-2017

Առեղծվածային դեպք Երևանում. «գանգուղեղային տրավմա, ուշագնացություն» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին գիտակցության չգալով մահացել է

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «գանգուղեղային տրավմա, ուշագնացություն» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս գիտակցության չգալով՝ հիվանդանոցում որոշ ժամանակ անց մահացել է։ Հիվանդանց են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի ծառայողները, որտեղ պարզվել է, որ մահացածը Իսահակյան փողոցի բնակիչ՝ 71-ամյա Մերի Պետրոսյանն է։ Թե ինչն է եղել Մ. Պետրոսյանի ուշագնացության, իսկ հետո մահվան պատճառը, պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր