211652_close_icon

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ ԿԳՄՍՆ ենթակայության մշակութային հաստատություններում

views-count949 դիտում article-date 22:07 30-05-2025
ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում, թատերական կազմակերպություններում և թանգարաններում հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կիրականացվեն տարաբնույթ միջոցառումներ և կցուցադրվեն ներկայացումներ:

ԿԳՄՍՆ ենթակայության գրադարաններում միջոցառումների ծրագիր

Հայաստանի ազգային գրադարան
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, «Այրոգի» ստվերների թատրոնի «Ստվերախաղք՝ Ազգայինում» ներկայացում

Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, ճանաչողական շրջայց Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում, «Գրատպության առաջնեկները», «Խաչբառ» կրթական ծրագիր

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Հունիսի 1-ին՝ Ժամը 11։00-ին, հանդիսություն գրադարանի հարթակում, ՆԳՆ ոստիկանության մշակույթի կենտրոնի հետ համատեղ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված երաժշտական կատարումներ, «ՖՈՐՍ» մանկական պարային ստուդիայի սաների պարային համարներ

Հունիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, «Հուսո առագաստ» երգի բեմականացված երգչախմբային կատարում

Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, «911» մանկական թատերախմբի «Աղետիկը» մանկական երաժշտական-ուսուցողական ներկայացում

Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան
Հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, «Մուլտֆիլմ դարձած հեքիաթները» երաժշտական խաղ-միջոցառում

Օ. Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան
Մայիսի 31-ին՝ ժամը 11:00-ին, «Խելահեղ թեյախմություն Ալիսի հետ» խաղ, թեյախմություն, գրքի ընթերցում, նկարչություն

Հունիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, «Արվեստի էջեր» նկարչական խմբակի երեխաների ներկայացմամբ տեսանյութի դիտում, գրքային ցուցահանդեսներ, «Ալենի հեքիաթները» գրքի ընթերցում, կավճանկարչություն, մուլտֆիլմի դիտում

Հունիսի 2-ին՝ ժամը 15:00-ին, «Զարդանախշեր» դեկորատիվ կիրառական արվեստի բաց դաս

Արմավիրի մարզային գրադարան
Մայիսի 31-ին՝ ժամը 11:00-ին, «Ապագայի երաշխավորները» միջոցառում

Հունիսի 2-ին՝ ժամը 10:30-ին, «Մանուկների մոլորակում» միջոցառում

Լոռու մարզային գրադարան
Հունիսի 1-ին՝ ժամը 11:00-ին, այց մանկական հիվանդանոց՝ գրքեր նվիրելու նպատակով

Հունիսի 2-ին՝ ժամը 12:00-ին, ամառային ճամբարի բացում

Կոտայքի մարզային գրադարան
Հունիսի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Մանուկները գրքերի աշխարհում» միջոցառում

Շիրակի մարզային գրադարան
Հունիսի 2-ին՝ ժամը 12:00-ին, Խնկո-Ապորը նվիրված ցուցափեղկի բացում, Մերկուրովի անվան նկարչական դպրոցի պատանի նկարիչների ցուցահանդես

Հունիսի 2-ին՝ ժամը 14:00-ին, գրական-երաժշտական ցերեկույթ գրադարանի բացօթյա ընթերցարանում, տիկնիկային ներկայացում «Գայլն ու գառը», «Գոհարներ» պարային համույթի սաների ելույթ /հայկական և ժամանակակից պարեր/, Երաժշտական կատարումներ Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ

Սյունիքի մարզային գրադարան
Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, ինտելեկտուալ ժամանց, «Ազատ ժամանցի և խաղալու իրավունք» միջոցառում

Վայոց ձորի մարզային գրադարան
Հունիսի 2-ին, ժամը 11:00-ին՝ «Հեքիաթների կանգառներ» միջոցառում

Տավուշի մարզային գրադարան
Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, «Հեքիաթապատում»
 
ԿԳՄՍՆ ենթակայության թատրոններում միջոցառումների ծրագիր

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Երևանի քաղաքապետարանի հետ Ազատության հրապարակում հանդես կգա «Հունիսի 1-ը օպերայի աստղերի հետ» համերգային ծրագրով՝ ժամը 20:00-ին

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում`«Ալադին» ներկայացում՝ ժամը 12:00-ին

Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում՝ «Անբան Հուռին» ներկայացման առաջնախաղ՝ ժամը 13:00-ին և 15:00-ին

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» ներկայացում` ժամը 13:00-ին, 15:00-ին և 17:00-ին

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ «Ձյունիկը և 7 թզուկները» ներկայացում՝ ժամը 14:00-ին

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ «Բարության գինը» ներկայացում՝ ժամը 15:00-ին և 17:00-ին

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ «Ոսկե ճուտիկը» ներկայացում՝ ժամը 12:00-ին

Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում՝ «Երեք խոզուկ» ներկայացում՝ ժամը 12:00-ին, 16:00-ին և 18:00-ին

Երևանի խամաճիկների պետական թատրոնում՝ «Գեղեցկուհին և հրեշը» ներկայացում՝ ժամը 15:00-ին և 17:00-ին:

ԿԳՄՍՆ ենթակայության թանգարաններում միջոցառումների ծրագիր (կցվում է)
Թանգարաններում նախատեսված բազմաբնույթ միջոցառումների ընթացքում երեխաները կլսեն մեր մեծերի կյանքի և թանգարանային ցուցանմուշների մասին հետաքրքիր տեղեկություններ, կներկայացվեն մանկական խաղեր, կանցկացվի կավճանկարչութուն, հեքիաթապատում՝ տիկնիկների միջոցով, վիկտորինա և այլն:

Նմանատիպ նյութեր