1057 դիտում
17:32 22-08-2014
Քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններում նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է քաղաքապետարանի կողմից ոլորտում իրականացված ծրագրերն ու խոսել ուսումնական տարվան ընդառաջ նախապատրաստական աշխատանքների մասին: Մասնավորապես նշվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության 159 դպրոցներում 2013-2014 ուսումնական տարում սովորել է ավելի քան 79 հազար աշակերտ, որոնցից 6858-ը այս տարի ավարտել է հիմնական, 441-ը`միջնակարգ դպրոցը: Սովորողների առաջադիմությունը կազմել է 97%, իսկ ուսման որակը՝ 45%:
Վարչության պետն ընդգծել է, որ մայրաքաղաքի 44 դպրոցներում ներառական կրթություն է իրականացվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 աշակերտի համար: Նրանց հետ աշխատել են 250 հատուկ մանկավարժներ, սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և լոգոպեդներ։
Դպրոցներում շարունակվում է առաջին դասարանցիների ընդունելությունը: Ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրաստության հետ կապված` հանրակրթության վարչության պետը նշել է, որ սահմանված ժամանակացույցով ընթացքում է դասագրքերի բաշխումը: Ընդ որում, տարրական դասարանների աշակերտները դասագրքերն ստանում են անվճար:
«Քաղաքապետարանի ենթակայութան կրթական հաստատություններում ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները ուսումնական տարին հավուր պատշաճի դիմավորելու համար: Նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են, և արդեն մի քանի օրից դպրոցներն ու մանկապարտեզները լիովին պատրաստ կդիմավորեն իրենց սաներին»,-նշել է հանրակրթության վարչության պետը
Նմանատիպ նյութեր
1339 դիտում
15:19 01-02-2016
Քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմ
4980 դիտում
21:26 27-08-2018
Քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունները նախապատրաստվում են 2018-2019 թթ. ուսումնական տարվան
Այս բաժնից
1321 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
907 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար