211652_close_icon

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործը մտել է Հակակոռուպցիոն դատարան. հայտնի է՝ ով է այն քննելու

views-count823 դիտում article-date 17:25 30-05-2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործը մտել է Հակակոռուպցիոն դատարան եւ նրա քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի նախագահին՝ Խաչիկ Ղազարյանին։

Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն դատարանից։

Հիշեցնենք, որ Արտուշ Գաբրիելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ զբաղեցնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հիմքով արդարադատություն իրականացնելիս կրելով անկախ, անաչառ լինելու և միայն Սահամադրությանը և օրենքներին համապատասխան գործելու պարտականություն, դատական իշխանության ոլորտում իրակականացնելով իշխանական լիազորություններ, կաշառք տվողի օգտին, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար, Գալուստ Խուրշուդյանի օժանդակությամբ Զոհրաբ Սիխարուլիձեից /Յեզգատյան/ պահանջել է խոշոր չափերով կաշառք։

Նմանատիպ նյութեր