211652_close_icon
views-count1612 դիտում article-date 11:52 29-05-2025

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Նշենք, որ Սևոյանը մինչ այդ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է եղել:

Վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է տվել իր մասնակցությամբ ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու դեպքից հետո:

Նմանատիպ նյութեր