211652_close_icon
views-count3265 դիտում article-date 18:28 27-05-2025

Նախատեսվում է խոշոր հումանիտար նախաձեռնություն ԼՂ-ից տեղահանվածների համար․ Զախարովա

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար աջակցության հարցը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ մոտ ապագայում «Ռուսական հումանիտար առաքելություն» ոչ կառավարական կազմակերպության կողմից նախատեսվում է բավականին խոշոր հումանիտար նախաձեռնություն։

«2023 թվականի հոկտեմբերին արդեն իսկ Հայաստան է ուղարկվել շուրջ վեց տոննա հումանիտար բեռ»,- հայտնել է Զախարովան:

Նմանատիպ նյութեր