211652_close_icon

ՌԴ-ն հումանիտար բեռի 1,000 փաթեթ է պատրաստել Արցախից տեղահանվածների համար

views-count1129 դիտում article-date 19:25 14-10-2023
Հայաստանում «Ռուսական տունը» և ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները հումանիտար բեռի հազար փաթեթ են պատրաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։

Տեղեկությունը հայտնում է Հայաստանում «Ռուսական տունը»։

«Մարդասիրական օգնությունը ներառում է 500 մթերային փաթեթ, որոնց մեջ ներառված են շաքար, մակարոնեղեն, հացահատիկային ապրանքներ, կարագ, թխվածքաբլիթներ, և 500 փաթեթ, որոնց մեջ կան անձնական հիգիենայի միջոցներ և կենցաղային քիմիական նյութեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մեկ անձի համար նախատեսված փաթեթը կշռում է մոտ 12 կգ:

Հոկտեմբերի 16-ին ռուսական մարդասիրական առաքելության փաթեթների առաջին խմբաքանակը կտեղափոխվի Հայաստանի տարբեր քաղաքներում տեղակայված հումանիտար օգնության կենտրոններ:

Ռուսաստանից առաքվող մարդասիրական բեռը կտեղափոխվի Մեծամոր, Ջերմուկ, Ծաղկաձոր, Գավառ, Սևան և Մասիս:

Նմանատիպ նյութեր