211652_close_icon

Քանի դեռ մեր բոլոր համերկրացիները չեն վերադարձել Հայաստան, արդյունքներով բավարարված լինել չենք կարող. Վահան Կոստանյան

views-count2530 դիտում article-date 14:16 26-05-2025
Մենք բազմիցս նշել ենք, որ մեր հայ ռազմագերիների և քաղաքացիական պահվող անձանց ազատ արձակման խնդիրը մշտապես գտնվում է մեր օրակարգում և մեր բոլոր հանդիպումներում այս հարցը միշտ տեղ է գտնում։  Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը «Հարավային Կովկասը՝ ռազմավարական հանգույց. մարտահրավերներ և հնարավորություններ» միջոցառման շրջանակում:

«Բնականաբար մեր միջոցառմանը նաև մարդու իրավունքների ոլորտում հայտնի բավականին գործընկերներ կան, որոնք Երևան են ժամանել և վստահաբար, խոսելով մարդու իրավունքների ոլորտի մասին, մենք չենք կարող և ցանկություն էլ չունենք չանդրադառնալ այդ թեմային։ Հակառակը դա մեր առաջնահերթությունների թվում է»։

Հարցին՝ թե ի՞նչ արդյունքներ կան՝ նա պատասխանեց. «Մինչև այն պահը, երբ բոլոր մեր համերկրացիները չեն վերադարձել Հայաստան, բնականաբար, արդյունքներով բավարարված լինել չենք կարող»։

Նմանատիպ նյութեր