116027 դիտում
13:29 23-04-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Մատաղիսի առաջնագծից. Հ. Թումանյանի և Հ. Մաթևոսյանի համերկրացիները մեկ բռունցք դարձած կանգնած են հերոս ժամկետային զինծառայողների կողքին, իսկ սահմանն անառիկ է
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում քառօրյա պատերազմից հետո հայոց սահմաններն անառիկ պահելու նպատակով Արցախ են ժամանել նաև մեծ թվով ԵԿՄ-ականներ և կամավորականներ՝ Լոռու մարզից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանք այս օրերին գտնվում են Մատաղիսի պաշտպանական դիրքերում, որտեղ հերոսաբար ազերի բորենիներին ջախջախիչ հակահարված տված հայ առյուծ-տղերքի՝ ժամկետային զինծառայողների հետ անառիկ են պահում իրենց վստահված առաջնագիծը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կամավորականներն ու ԵԿՄ-ականները Վանաձորի, Սպիտակի, Ալավերդու, Շահումյանի վարչական շրջանների բնակիչներ են, ովքեր ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ամենավերջին շնչում էլ պատրաստ ենք պահել մեր հողը հայրենի, այն հող հայրենին, որի 18 տարեկան զինվորը կենաց-մահու պայքար տալով հայոց հողից դուրս շպրտեց ազերի բաշիբոզուկներին: Պատրաստ ենք, ինչքան պետք է, մնալ խրամատում՝ ցանկացած եղանակային պայմաններում: Մենք՝ լոռեցիներս, հպարտ ենք, որ հայ մեծ հանճար Հովհաննես Թումանյանի, աշխարհահռչակ գրող Հրանտ Մաթևոսյանի հող ու ջրից եկել ու պաշտպանում ենք մեր սահմանները»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զինվորների, պաշտպանության բանակի սպաների, ԵԿՄ-ականների ու կամավորականների մարտական ոգին տեղում է և նրանք ավելի են ամրապնդվում ու գոտեպնդվում, երբ իմանում են, որ ժողովուրդը սարի նման կանգնած է իրենց թիկունքին, սակայն լավ կլիներ, որպեսզի դիրքերում լուծվի քնապարկերի հարցը: Իսկ սննդի հետ կապված՝ որոնց մի մասը խրամատներ է ուղարկվում ժողովրդի կողմից, ոչ մի խնդիր չի չկա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 211+
211+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2188 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)