211652_close_icon

Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

views-count1534 դիտում article-date 14:59 22-05-2025
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 20-ին՝ ժամը 16.37-ին, օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնել է, որ Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող ռեստորանի մոտ զենք-զինամթերք է թողել։

Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մեկնած ոստիկանները ռեստորանի հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում հայտնաբերել են տարբեր տեսակի, այդ թվում՝ «Մակարով» ատրճանակներ, հրացան, երեք նռնակ, նռնակի երկու պայթուցիչ, ինքնաձիգի պահեստատուփ, 195 փամփուշտ և գնդացրի փամփուշտների շղթա։

Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:

Նմանատիպ նյութեր