Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին՝ երեխաների մորը, հիմա ինչի՞ են զարմացել. Գևորգ Պապոյան
Ես կասեմ, որ հասուն տղամարդիկ, որոնք տարիներ շարունակ հայ կնոջը վիրավորել են, թիրախավորել են, ես շատ զարմացած եմ, որ իրեն տղամարդ համարող մարդը կարող է վիրավորվել մի իրավիճակից, երբ իրեն պարզապես պատասխանել են իր բառերի կեսի չափով:
Այս մասին իր ճեպազրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե իշխանությունը անդադար խոսում է, որ ատելության խոսք չպետք է գեներացվի, բայց մենք այս օրերին տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանի վարչապետի տիկինը տարբեր բնորոշումներով խոսում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին:
«Փոխանակ ամաչեն իրենց տղամարդ համարող այդ մարդիկ, երբ կնոջը նստած վիրավորում են իրենց գրառումներով, մի հատ էլ ձեզ մոտ զարմանք է առաջանում: Ձեզ մոտ հինգ, վեց կամ չորս, երեք, երկու տարի առաջ, որ զարմանք առաջանար ու այդ մարդկանց ասեիք, որ չես ամաչու՞մ, քեզ տղամարդ ես համարում, բայց նստած կնոջից բամբասում ես, ու կնոջը վիրավորում ես, երեխաների մորը վիրավում ես՝ այդ հարցը չէր առաջանա»,- եզրափակեց Պապոյանը: