1006 դիտում
19:49 05-06-2023
«Ես մայր եմ, որն ունի աշխարհի ամենամեծ ցավը, որը երբեք ոչ մի մոր չեմ ցանկանա՝ նույնիսկ Աշոտի մորը». Գայանե Հակոբյանին թույլ չտվեցին գրկել դստերը․ Aravot.am
Aravot.am-ը գրում է․
«Ես մայր եմ, որն ունի աշխարհի ամենամեծ ցավը, որը երբեք ոչ մի մոր չեմ ցանկանա՝ նույնիսկ Աշոտի մորը»,- դատարանի դահլիճում հայտարարեց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը՝ իր կողմից՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով դատական նիստի ժամանակ։
Գայանե Հակոբյանը հայտարարեց՝ Եռաբլուրը սրբություն է, և դա քննարկման ենթակա չէ։ Նա փաստեց՝ եթե մարդն իրոք իրեն համարում է հայ, Եռաբլուրը նրա համար սրբություն է․ «Պետք չէ վախենալ Եռաբլուրից, որովհետև այն սրբավայր է, աղոթատեղի։ Իսկ առևանգում ու նման բաների համար մարդիկ համապատասխան տեղ են տանում ու ավելի լավ են պատրաստվում։ Ես ուղղակի հանդիպել եմ Աշոտին, միգուցե էմոցիոնալ է եղել, դեմ չեմ, որովհետև այս թեման է։ Բայց իմացեք, որ ես երբևիցե չեմ ցանկանա ոչ մի մոր նման բան, երբևէ չեմ ցանկանա, ինձ թույլ չեմ տա։ Եթե ոմանք մոռանում են՝ ինչ եմ տվել այս երկրին, իմ հոգեվիճակն ինչպիսին է, ես ուղղակի ինձ թույլ չէի տա զուտ բարոյական տեսանկյունից»։
Աշոտ Փաշինյանն էլ դատարանի դահլիճում հայտարարեց, որ սրբություններն այս կյանքում իրենց տեղն ունեն, իրավական գործընթացն՝ իրենը․ «Սա դատարան է, սա ՀՀ օրենքը երաշխավորող մարմիններից մեկն է»։ Պատասխանելով Գայանե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանի այն հայտարարությանը, թե իրեն հետաքրքրում է միայն Գայանե Հակոբյանի ազատությունը, Աշոտ Փաշինյանն ասաց․ «Դուք ասում եք՝ ինձ հետաքրքրում է Գայանե Հակոբյանի ազատությունը։ Դատարանին և իրավական համակարգին մտահոգում է հանրային անվտանգությունը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
4121 դիտում
22:58 22-11-2018
Թույլ չտվեցին լուսաբանել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածուների հետ հանդիպումը. Aravot.am
Այս բաժնից
1003 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
628 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
616 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար