211652_close_icon

ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում տեղի կունենա սեյսմաերկրադինամիկական ցանցի և տվյալների հավաքագրման ու մշակման հայ չինական կենտրոնի բացումը

views-count1534 դիտում article-date 11:13 21-05-2025
Սույն թվականի մայիսի 22-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և
ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում (ք. Գյումրի, Վ.Սարգսյան փող. 5), տեղի կունենա հայ-չինական համագործակցության շրջանակում կառուցված սեյսմաերկրադինամիկական ցանցի և տվյալների հավաքագրման ու մշակման կենտրոնի բացման հանդիսավոր արարղությունը:

Միջոցառման ժամանակ կներկայացվեն սեյսմաերկրադինամիկական ցանցի և տվյալների հավաքագրման ու մշակման կենտրոնի հնարավորությունները:

ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Չինաստանի երկրաշարժերի վարչության երկրաֆիզիկայի ինստիտուտի միջև կստորագրվի երկրաշարժագիտության, երկրաշարժերի մշտադիտարկման և սեյսմիկ վտանգի ու ռիսկի գնահատման ոլորտներում համագործակցության հուշագիր։

Կցուցադրվի կարճամետրաժ ֆիլմ երկու կազմակերպությունների միջև համագործակցության վերաբերյալ: Նույն օրը կկայանա արտագնա նիստ նոր կառուցված Բյուրական սեյսմաերկրադինամիկական կայանում, որի ժամանակ կներկայացվեն տեղադրված բարձր ճշտության սարքերի հնարավորությունները: 

Մայիսի 23-ին չինական պատվիրակությունը կհյուրընկալվի Գիտությունների ազգային ակադեմիայում, որտեղ կստորագրվի գիտատեխնիկական համագործակցության ոլորտում համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի երկարշարժերի վարչության միջև։

Համագործակցության շրջանակում կիրականացվեն սեյսմիկ վտանգի գնահատման ու ռիսկի նվազեցմանն ուղղված նախագծեր:

Նմանատիպ նյութեր