211652_close_icon
views-count2155 դիտում article-date 22:53 06-11-2018

Գյումրիում կմեկնարկի «Երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության և սեյսմակայուն շինարարության արդի խնդիրները» խորագրով IV միջազգային գիտաժողովը

Նոյեմբերի 7-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում (Գյումրի, Վ. Սարգսյան 5) իր աշխատանքները կսկսի «Երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության և սեյսմակայուն շինարարության արդի խնդիրները» խորագրով IV միջազգային գիտաժողովը: Այն նվիրված է ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի հիմնադիր ակադեմիկոս Արմեն Նազարովի ծննդյան 110-ամյակին, նաև 1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-ամյա տարելիցին: Գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Ուզբեկստանի և այլ երկրների հեղինակավոր մասնագետներ: Գիտաժողովի թեմատիկան սերտորեն առնչվում է «ՀՀ սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսնված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների» ծրագրին, նրա բաղադրիչ առանձին դրույթներին և դրանց իրականացման խնդիրներին: Գիտաժողովի ընթացքում նախատեսվում են դասախոսություններ, գիտական զեկուցումներ, ինստիտուտի կողմից մշակված սարքերի ցուցահանդես, կլոր սեղան, ընդգրկուն քննարկումներ երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության գիտական և կիրառական հիմնախնդիրների շուրջ: Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Արմեն Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կողմից՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեի, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կոնտրոնի, Գյումրու համայնքապետարանի, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի աջակցությամբ: Գյումրիում գիտաժողովի բացումից հետո այն իր աշխատանքները կշարունակի Ծաղկաձորում մինչև նոյեմբերի 10-ը: [b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր