211652_close_icon

Արցախում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները

views-count946 դիտում article-date 10:08 21-05-2025
Օկուպացված Արցախի տարածքներում շարունակվում են Ադրբեջանի բանակի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունները:

Դրանց երրորդ օրը երկու կողմերն անցկացրել են մասնագիտացված վարժանքներ, մարտական ​​սցենարների մոդելավորում և համակարգված գործողություններ՝ երկու կողմերի դաշտային հրամանատարների և մարտավարական ստորաբաժանումների ակտիվ մասնակցությամբ։

«Արազ-2025» զորավարժությունները ավարտվելու են այսօր:

Հատկանշական է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ադրբեջանական բանակի համատեղ զորավարժություններին զուգահեռ, Իրանի պաշտպանության նախարարը Հայաստանում է, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Իսրայելում է։

Նմանատիպ նյութեր