Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 զnրավարժությունները․ ՀՀ-ն դիտորդ է
Վրաստանում մեկնարկել են Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունները, որի բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված ռազմական կցորդներ, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ դեսպանատան և Եվրամիության մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ՊՆ-ն։
«Զորավարժությունների նպատակը մասնակից երկրների զինված ուժերի պատրաստվածության մակարդակի, օպերատիվ համատեղելիության և օպերատիվ կարողությունների բարձրացումն է»,- նշվում է գերատեսչության կայքում:
Մինչև օգոստոսի 8-ը նախատեսված Agile Spirit 25 զորավարժություններին մասնակցում են Բուլղարիայի, Վրաստանի, Գերմանիայի, Լիտվայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Թուրքիայի և Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 2 հազար զինծառայողներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ զինվորականները որպես դիտորդ կմասնակցեն Agile Spirit 2025 բազմազգ զորավարժություններին։ Հայաստանից բացի, զորավարժություններին որպես դիտորդներ կմիանան նաև Ճապոնիայի զինված ուժերի ներկայացուցիչները։