211652_close_icon

Գյումրեցի մարզիկը ձյուդոյի աշխարհի առաջնության ուղեգիր է նվաճել

views-count3154 դիտում article-date 20:43 19-05-2025
Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հունիսի 13-19-ը կայանալիք ձյուդոյի աշխարհի առաջնությունում:

Գյումրեցի Աշիկ Անդրեյանը (60 կգ) իր քաշային կարգում վարկանիշով այժմ 71-րդն է և դա նրան իրավունք է տվել մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Տարվա գլխավոր ստուգատեսին կարող են մասնակցել յուրաքանչյուր քաշային կարգի դասակարգման թոփ-100-ում տեղ գտած ձյուդոիստները:

21-ամյա մարզիկի կարիերայում սա կլինի աշխարհի առաջին առաջնությունը:
Անդրեյանը Եվրոպայի 2025թ. առաջնությունում գրավել էր 5-րդ տեղը: Նա հենց այդ ստուգատեսում է կարևոր վարկանիշային միավորներ վաստակել և բարելավել դիրքը դասակարգման ցուցակում:

Նմանատիպ նյութեր