211652_close_icon

Այս իշխանությունից ազատվելու համար կոալիցիա կկազմենք, բայց միասին ընտրությունների գնալու հնարավորություն չեմ տեսնում. Ռոբերտ Քոչարյան

views-count1966 դիտում article-date 12:29 19-05-2025
Հարցին՝ 2026-ին, եթե Նիկոլ Փաշինյանը իշխանություն չձևավորի և ընդդիմության ուժերից որևէ մեկին էլ չհաջողվի իշխանություն  ձևավորել, հնարավոր կլինի՞ կոալիցիա կազմել, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է.
«Այո, ես չեմ կարծում, որ մենք այլընտրանք ենք ունենալու, իհարկե, եթե հարցն այնպիսին է լինելու, որ այս իշխանություններից ազատվելու համար պետք է ձևավորել կոալիցիա, այո պետք է ձևավորել: Չեմ կարծում բայց, որ ընտրությունների միասին կարող ենք գնալ, նման հնարավորություն չեմ տեսնում: Գոնե գաղափարական հարաբերությունների տեսանկյունից իրար հետ լավ կոմունիկացիաներ ունեցող ուժերը կարող են կոալիցիա կազմել, միասին գնալ ընտրությունների»:
Երկրորդ նախագահը նաև անտրամաբանական համարեց այն կարծքիները, թե Նիկոլ Փաշինյանին անհնար է հեռացնել ընտրությունների մեջոցով:
«Անտրամաբանական է, որ ասում են՝ Նիկոլ Փաշինյանին հնարավոր չէ ընտրությունների միջոցով հեռացնել, ի՞նչ է նա Սասունցի Դավիթն է, չի կարելի նման խոսույթ բերել: Գյումրիում դա եղավ, հնարավոր է այս մոդելը լինի ուրիշ տեղ»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր