1524 դիտում
12:55 23-10-2021
«Քննարկում չեմ ունեցել, չգիտեմ՝ կոալիցիա կկազմենք, թե` չէ». «Բալասանյան» դաշինքի թեկնածու. NEWS.am
«Բալասանյան դաշինքը», որը ամենից շատ ձայնն է հավաքել Գյումրու ՏԻՄ ընտրություններին դեռ որոշում չունեն կոալիցիա կկազմեն «Զարթոնք» կուսակցության հետ, թե` ոչ:
«Քննարկում չեմ ունեցել, չգիտեմ՝ կոալիցիա կկազմենք, թե` չէ, բայց ով ուզեցավ մեր քաղաքը կառուցել, մենք սիրով բոլորի էլ հետ կաշխատենք։ Վերջնական որոշում չունենք, ես իմ անձնական կարծիքն եմ ասում», - NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բալասանյան» դաշինքի առաջին համարի թեկնածուն` Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում, ինչպես հայտնի է, անցողիկ շեմը հինգ ուժ է հաղթահարել՝ «Բալասանյան դաշինքը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Զարթոնքը», «Ապրելու երկիրը» և Հանրապետականը։ Սակայն այս ուժերից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեներով ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ որևէ ուժի բաժին չի հասնի։ Սա նշանակում է, որ Գյումրիում քաղաքային իշխանությունը կձևավորվի կոալիցիոն սկզբունքով։
10 տոկոսից ավելի ձայն հավաքած «Զարթոնք» կուսակցությունը գլխավորող Վարդևան Հակոբյանն «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է ․«Գյումրու բնակիչների հետ ունեցած ուսումնասիրությունները, ինչպես նաև մեր թիմի ներսում տեղի ունեցած քննարկումները ցույց են տալիս, որ մարդիկ ուզում են մեր եւ «Բալասանյան դաշինք» -ի միասնությունը, որի արդյունքում կձևավորվի քաղաքային կոալիցիոն իշխանություն, ինչին մենք պատրաստ ենք եւ առաջարկում ենք «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ սկսել ուղիղ բանակցություն»։

Նմանատիպ նյութեր
12065 դիտում
22:08 12-04-2017
Այս պահին ՀՀԿ-ն «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկում. Շարմազանով
1381 դիտում
07:34 27-12-2023
Իշխանությունները հաշիվներ կմաքրեն «Բալասանյան» դաշինքի հետ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
391 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
805 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
694 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը