Շիրակի նախկին մարզպետը՝ Վարդան Ղուկասյանի խորհրդական. aravot.am
Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը նշանակվել է Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական։
Նշենք, որ նախքան մարզպետի պաշտոնում նշանակվելը նա զբաղեցնում էր Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Aravot.am-ի հետ զրույցում Հովսեփ Սիմոնյանը պարզաբանեց, որ քաղաքապետի խորհրդական է նշանակվել ֆինանսական գծով․ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը թե՛ ՀՅԴ Շիրակի մարզային կառույցին և թե՛ իրեն անձնապես է առաջարկել այս պաշտոնը՝ այսպիսով սկիզբ դնելով համագործակցության։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում