211652_close_icon

Հազարավոր զբոսաշրջիկների ու վարորդների համար վտանգավոր ճանապարհ համարվող Ձորաղբյուր-Ողջաբերդ հատվածում Կառավարության ֆինանսավորմամբ սկսվել է ճանապարհի կապիտալ վերանորոգումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3929 դիտում article-date 11:56 15-05-2025
Դեռ սովետական տարիներից ժողովրդին հայտնի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում գործող ճանապարհը միշտ խնդիրներ է ունեցել: Տեղանքի սողանքի պատճառով մոտ 300 մետր երկարության ճանապարհը ինչքան էլ փորձել են բետոնապատել, լցնել հողի շերտ, ապա ասֆալտապատել, այն որոշ ժամանակ ացն նորից նույն նստվածքն է տվել:
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով և ՀՀ կառավարության հովանավորությամբ ժողովրդին հայտնի Ջրվեժ-Ձորաղբյուր խաչմերուկից մինչև Ողջաբերդի վարչական բնակավայրի վերջնամաս հասնող ճանապարհը սկսվել է հիմնովին վերակառուցվել: 

Այդ ճանապարհով տարվա բոլոր եղանակներին Գառնի-Գեղարդ են մեկնում հազարավոր զբոսաշրջիկներ, ովքեր միշտ հայտնվում են անհարմարությունների մեջ, նույնիսկ եղել են բազմաթիվ դեպքեր, որ այդ փոսերի պատճառով տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, կոտրվել են ավտոմեքենաներ ու հիմա մեծ թափով աշխատանքներն առաջ են գնում: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր