211652_close_icon

Նոր Նորքի բազմաթիվ փողոցներում գոյացել են աղբի բուրգեր. թաղապետն էլ լավ կանի ռինգ դուրս գա Երևանի քաղաքապետարանի աղբահանության պատասխանատուների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count2287 դիտում article-date 22:56 14-05-2025
Մինչ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այս օրերին ծանրութեթև է անում, թե վերջը ինչպես է հանգուցալուծվելու Նոր Նորքի թաղապետարանում իր գլխավորությամբ, իր մի քանի աշխատակիցների հետ, «թաղապետարան - բլոգեր» ռաունդի ավարտը՝ կապված քրեական վարույթի հետ, Նոր Նորքի բազմաթիվ փողոցներում օրերով աղբը չի հեռացվում, իսկ եթե հեռացվում է՝ միայն արկղերի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի օր է՝ Մառի փողոցում աղբամանների շուրջբոլորը լցված է աղբով, իսկ թաղապետարանը՝ թաղապետի գլխավորությամբ, չի փորձում հետևողական լինել, որպեսզի իր ղեկավարած վարչական տարածքում աղբը պատուհաս չդառնա բնակիչների համար։

Գուցե նաև թաղապետն արդարանա, թե դա Երևանի քաղաքապետարանի գործն է, սակայն ինքը կարող է իր լծակներով ազդել Երևանի քաղաքապետարանի այն վարչության վրա, որը զբաղվում է աղբահանությամբ, որպեսզի տարածքում նման պատկեր չլինի։ Կամ էլ կարող է այդ հարցով զբաղվող չինովնիկներին հրավիրել թաղապետարան ու հենց իր աշխատասենյակում էլ նոր ռինգ մտնել, ինչպես բլոգեր Արթուր Չախոյանի հետ էր բռունցքներով խոսում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր