211652_close_icon

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի համար մայիսի 13-ին Քարկոփից Բագրատաշեն երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է

views-count2191 դիտում article-date 18:43 12-05-2025
Մայիսի 13-ին՝ ժամը՝ 10։00-14։00-ը, Մ-6, Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ճանապարհի ՀՀ Տավուշի մարզի տարանցիկ հատվածում (Քարկոփից դեպի Բագրատաշեն ուղղությամբ) տեղի է ունենալու 2025 թվականին անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի դպրոցականների մրցաշարը, ինչով պայմանավորված ճանապարհի նշված հատվածում ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է։

Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

 

Նմանատիպ նյութեր