211652_close_icon

Երևանում սահմանափակվելու է փողոցի երթևեկությունը

views-count18748 դիտում article-date 21:21 23-06-2023
Երևանի քաղաքապետարանը հաղորդում է, որ մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարգին Հովսեփյան փողոցով անցնող կոյուղատար համակարգը կառուցելու նպատակով քանդման աշխատանքներ են իրականացվելու Գ.Հովսեփյան փողոցի հ. 61 դպրոցից մինչև Ա.Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում:

«Ըստ այդմ, երթևեկությունն այդ հատվածով  ժամանակավորապես սահմանափակվելու է: Վարորդներին առաջարկվում է ծանրաբեռնված երթևեկությունից խուսափելու համար  օգտվել Լ.Ձաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր