211652_close_icon

Հռոմի Լեո XIV պապն իր առաջին կիրակնօրյա քարոզում խաղաղության կոչ է արել Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

views-count2044 դիտում article-date 15:10 11-05-2025
Հռոմի Պապ Լեո XIV-ը իր առաջին կիրակնօրյա քարոզը նվիրել է խաղաղությանը՝ հիշեցնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը 80 տարի առաջ և կոչ անելով կարգավորման Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Հնդկաստանի ու Պակիստանի միջև:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը խլել է 60 միլիոն կյանք, Հռոմի պապը կոչ է արել աշխարհի ղեկավարներին «ոչ ասել պատերազմին»:

«Ես կոչ եմ անում ձեզ անել ամեն ինչ՝ հնարավորինս արագ հասնելու Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության, բոլոր բանտարկյալների ազատ արձակման և երեխաներին իրենց ընտանիքներ վերադարձնելու համար։ Ինձ խորապես ցավ է պատճառում այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում: Բնակչությանը տրամադրեք մարդասիրական օգնություն և ազատեք բոլոր պատանդներին։ Ես ուրախությամբ լսեցի Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին լուրը, և հուսով եմ, որ մոտ ապագայում բանակցությունների գործընթացում համաձայնություն ձեռք կբերվի»,- ասել է նա աղոթքից հետո՝ Սուրբ Պետրոսի հրապարակում տասնյակ հազարավոր հավատացյալներին ուղղված ուղերձում։

 

Նմանատիպ նյութեր