211652_close_icon

Ջուջևանում նշվեց Հաղթանակի 80-ամյակը․ շուտով կավարտվի նաև ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ վերանորոգվող զբոսայգին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2179 դիտում article-date 09:42 11-05-2025
Երեկ՝ մայիսի 9-ին, Տավուշի մարզի Ջուջևան համայնքում նշվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ 

Բեռլինում կամ Մայնի Ֆրանկֆուրտում երբեք չեն լսել Ջուջևանի անունը, սակայն պատերազմի բոթը հասել է նաև Ջուջևան և ջուջևանցի 64 այրեր մեկնել են ռազմաճակատ, որոնցից ուղիղ կեսը՝ 32-ը, ընկել են քաջի մահով։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին դեռ խորհրդային տարիներին՝ Հաղթանակի 40-ամյակին կառուցված հուշարձանին, որը այս պահին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ վերանորոգման փուլում է գտնվում և շուտով այն իր դռները կբացի որպես արդեն բարեկարգ ու կոկիկ զբոսայգի, որտեղ է գտնվում նաև Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված խաչքարը։ 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 190+
190+

Նմանատիպ նյութեր