211652_close_icon

«Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը մասնակցել է «Նարնջագույն Քոբուլեթի» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել գլխավոր մրցանակին՝ «Գրան Պրիի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2296 դիտում article-date 12:14 22-07-2025
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի « Կանչ» և « Դեպի լույս» երգչախմբերը, որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, գեղարվեստական ղեկավար, երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյան: Երգչախումբը միջազգային և հանրապետական բազմաթիվ մրցույթների դափնեկիր է: Երգչախումբը Հայաստանի և արտասահմանի բազմաթիվ միջազգային մրցույթ-փառատոների է մասնակցել և բոլոր փառատոներին արժանացել է գլխավոր մրցանակի /Գրան պրիի/: «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախումբը փառատոներին ներկայանում է նաև օնլայն տարբերակով:

Այս տարի նույնպես շատ հագեցած է երգչախմբի ծրագիրը: Ապրիլի 27-ին Հայաստանի Երաժշտական ընկերության դահլիճում երգչախումբը մասնակցել է «Կանչ »կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնի և արժանացել գլխավոր մրցանակին / ԳՐԱՆ ՊՐԻԻ/:

Մայիսի 2-ից 7-ը մեկնել են Կիպրոսի հանրապետություն և մայիսի 5-ին Մայրաքաղաք Նիկոսիայում մասնակցել « Ոսկե Աֆրոդիտե» միջազգային մրցույթ-փառատոնի և արժանացել հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, բարձր ծափահարություններին և ամենակարևորը՝ գլխավոր մրցանակին /ԳՐԱՆ ՊՐԻԻ/: Փառատոնին ներկա էր նաև Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանը:

Հուլիսի 16-ից հուլիսի 22-ը մեկնել են Վրաստանի Հանրապետություն և հուլիսի 18-ին մասնակցել Քոբուլթի քաղաքում անցկացվող « Նարնջագույն Քոբուլեթի» միջազգային մրցույթ-փառատոնին և ինչպես միշտ արժանացել հանդիսատեսի բարձր ծափահարություններին,Ժյուրիի բարձր գնահատականներին /10/ և ամենակարևորը գլխավոր մրցանակին /Գրան պրիի/:

«Շատ գեղեցիկ օրեր ունեցանք, հետաքրքիր էքսկուրսիաներ:Երեխաները իրենց ելույթներվ հիացնում էին նաև հյուրանոցի հանգստացողներին, Իսկ ծովն ու բնությունը մեզ պարգևեցին աննկարագրելի բերկրանք »-իր խոսքը եզրափակեց երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր