Մեր Եռատոնը գողացել են, բայց վերակազմավորմամբ ետ կբերենք հաղթանակները. Բագրատ Սրբազան
Այսօր՝ մայիսի 9-ին, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայոց Եռատոնի առթիվ այցելեց նախ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, այնուհետև «Հաղթանակի» զբոսայգի։
Եռաբլուրում Սրբազանը, խոսելով օրվա խորհրդից, նշեց, որ այս օրը ոչ թե հուշ է դառնալու, այլ պետք է վերակազմավորվենք՝ մեր հաղթանակները ետ նվաճելու համար։
«Հաղթանակի» զբոսայգում Բագրատ Սրբազանը, շնորհավորելով Հայրենական մեծ պատերազմում մեր ունեցած հսկայական ներդրման ու տարած հաղթանակի առթիվ, կրկին շեշտեց Եռատոնի մասին` նշելով, որ այսօր ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի, այլև Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրն է։
Մանրամասները՝ տեսանյութում։