211652_close_icon

Այսօր մարմարիկցի Տիգրանի 2 ամյակն է. նրան դեռ շարունակում են որոնել

views-count5125 դիտում article-date 13:34 09-05-2025
Մարմարիկ գյուղում արցեն վեց օր է՝ չեն գտնում անհետ կորած փոքրիկ Տիգրանին, բայց դեռ որևէ լուր չկա: Այսօր՝ մայիսի 9-ին, նրա ծննդյան 2  ամյակն է: Ծնողները հույս ունեին, որ փոքրիկին գոնե մինչ իր ծննդյան տարեդարձը կգտնեին, այնինչ մինչ այժմ  Մարմարիկ գյուղում կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ:

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 5-ին Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրին և դրան հարակից գյուղերի տարածքով հոսող Մարմարիկ գետում փրկարարները, պարեկները, Երևանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները, ինչպես Մարմարիկ, այնպես էլ հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ առավոտյան ժամը 07:30-ից վերսկսել էին մայիսի 4-ին Մարմարիկ գուղի բնակիչ 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները: 
 
Որոնողական աշխատանքները տեղում ղեկավարում էին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ղեկավար Հայկ Նաղդալյանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանն ու վարչության պետի տեղակալ Ստեփան Ստեփանյանը, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը և Մարմարիկի գյուղապետը, մի քանի գյուղերի բնակիչներ՝ իրենց գյուղապետերի գլխավորությամբ: 

Մոտ մի քանի կմ երկայնքով քաղաքացիները, փրկարարները, պարեկներն ու քրեական ոստիկանները շարունակում էին որոնողական աշխատանքները և ոչ միայն հատուկ նշանակության աշխատանքների իրականցման կենտրոնի ջրասուզակն էր մասնակցում, ով, ի դեպ, երեկվանից մի քանի անգամ Մարմարիկ գետի երբեմն ավելի վտանգավոր տեղանքներում էր որոնողական աշխատանքներ կատարել, այնպես էլ Սևանի ջրափրկարարական ջոկատի ջրասուզակը: 

Նմանատիպ նյութեր