211652_close_icon

Այժմ պատմական պայմաններ են ստեղծվել Հվ. Կովկասում խաղաղության համար. Իլհամ Ալիև

views-count2419 դիտում article-date 19:08 08-05-2025
Ներկայումս պատմական պայմաններ են ստեղծվել տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածք դարձնելու համար:

Նման հայտարարություն է արել Իլհամ Ալիևը՝ Բաքվում հրավիրված Եվրասիական տնտեսական գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում:

«Ադրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և սոցիալ-տնտեսական բարգավաճման համար: Կարծում եմ՝ այժմ պատմական պայմաններ են ստեղծվել, որ այս տարածաշրջանը դառնա խաղաղության և համագործակցության վայր»,- հայտարարել է Ալիևը։

 

Նմանատիպ նյութեր