211652_close_icon
views-count1009 դիտում article-date 18:24 20-07-2024

Մենք ականատես ենք պատմական վերափոխման Հարավային Կովկասում. Իլհամ Ալիև

Կարող եմ ասել, որ մենք ականատես ենք պատմական վերափոխման Հարավային Կովկասում, որտեղ տեղի են ունենում պատմական և աշխարհաքաղաքական փոփոխություններ:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցներն այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ավանդական դաշինքները որոշակիորեն թուլացել են, և համագործակցության նոր ձևաչափեր են ի հայտ եկել։

Իհարկե, ամենակարեւոր իրադարձությունը մեր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ամբողջական վերականգնումն էր անցյալ տարվա սեպտեմբերին։ Սա ընդհանրապես կարևոր իրադարձություն էր մեր նորագույն պատմության մեջ»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր