211652_close_icon

Չէի էլ կասկածում, որ Ավինյանը Նոր Նորքի թաղապետին պաշտոնից չի հեռացնի, քանի որ շանտաժի միջոցով աթոռ է պահում. Արթուր Չախոյան

views-count1819 դիտում article-date 12:15 08-05-2025
Իմ կողմից որևէ վիրավորանք, այդ թվում՝ թաղապետի հասցեին, չի հնչեցվել: Այս մասին Երևանի  քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող ասուլիսի ընթացքում ասաց ակտիվիստ Արթուր Չախոյանը:

«Իմ գործողությունների մեջ զրպարտանք չկա: Թաղապետն իրեն թույլ է տվել զանգահարել ինձ ու սպառնալ: Իր զանգի ձայնագրությունը հրապարակվել է, քանի որ նա հերքել է ու ասել, որ ոչ մի վիրավորական արտահայտություն չի արել, նա սակայն հետո վերահաստատել է, որ զանգել է և վիրավորել»,- ասաց Չախոյանը:  

Չախոյանի խոսքով, ավելի ուշ Նոր Նորքի թաղապետ Տիգրան-Տեր Մարգարյանն ավելի ուշ խոստովանել է, որ միտումնավոր է զանգել ակտիվիստին:  

«Այդ ամբողջ գործընթացը եղել է միտումնավոր կազմակերպված: Վերջին շրջանում շահարկվում էր, թե ես ու պարոն Մեսրոպ Մանուկյանը պահանջում ենք թաղապետի հրաժարականը, դա այնպիսի բան է, որը քննարկման ենթական չէ, քաղաքակիրթ որոշում պետք է կայացնեին, սակայն  հանրությունը տեղակ է, որ իրենք շանտաժի միջոցով իրենց աթոռը պահում են: Նորքի թաղապետի հրապարակումը հենց այդ շանտաժի մասին է, և Տիգրան Ավինյանի անդրադարձը դրան էր վերաբերվում: Ես, անկեղծ ասած, չէի էլ կասկածում, որ իրեն աշխատանքից չեն հեռացնելու, որովհետև այս իշխանությանն այդ ամենը բնորոշ է», -ասաց Չախոյանը:  

Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանի ու աշխատակազմի աշխատակիցների կողմից ծեծի էր ենթարկվել հասարակական ակտիվ գործիչ Արթուր Չախոյանը:

Նմանատիպ նյութեր