211652_close_icon

Թաղապետ ես, թե ինչ զիբիլ, ընտանիքիդ համար դոմիկներ կարող եմ տրամադրել, գնացեք ու ապրեք. զոհվածի քույրը՝ Նորքի թաղապետին

views-count5337 դիտում article-date 22:15 27-04-2021

Օրեր առաջ 44–օրյա պատերազմի նահատակների նվիրված հուշակոթողի բացմանը, զոհվածներից մեկի կինը մոտեցել է Նորքի վարչական շրջանի ղեկավարին ու պատմել, որ Հադրութի իրենց տունը մնացել է թուրքին, իսկ հիմնադրամից էլ դեռ գումար չեն ստացել, ու հետաքրքրվել է, թե աջակցության այլ ինչ ծրագիր կա։

Ի պատասխան, թաղապետն ասել է, որ «դիմեն Արցախի նախագահին, ռուսները դոմիկներ են սարքում, գնացեք ու ապրեք»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է զոհվածի քույրը՝ Նանե Արզումանյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ամեն անգամ փորձում եմ անտեսել կեղծ տեսակին, բայց չի լինում։

Ապրիլի 23-ին նահատակներին նվիրված հուշակոթողի բացմանը հրավիրված էր նաեւ ընտանիքս։ Եղբորս կինը մոտեցել է Նորք վարչական շրջանի ղեկավարին ու պատմել իրավիճակը, որում գտնվում են, որ 23 տարվա սպայի կին է ու Հադրութի գրանցում ունեն։ Պատմել է, որ տունը եւ ունեցածը թուրքին է մնացել, հիմնադրամի գումարը դեռ չեն ստացել ու հարցրել՝ կա՞ արդյոք աջակցության որեւէ ծրագիր։

Ի պատասխան եղբորս կնոջ հարցման, խելացի թաղապետը պատասխանել է. «Դիմեք ԱՀ նախագահին, ռուսները դոմիկներ են սարքում, գնացեք ու ապրեք»...

Թաղապետ ես, թե ինչ զիբիլ, ընտանիքիդ համար դոմիկներ կարող եմ տրամադրել՝ հասցեն կտամ, գնացեք ու ապրեք»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ամեն անգամ փորձում եմ անտեսել տխեղծ տեսակին, բայց չի լինում։ Ապրիլի 23-ին նահատակներին նվիրված հուշակոթողի բացմանը...

Опубликовано Nane Arzumanyan Вторник, 27 апреля 2021 г.

Նմանատիպ նյութեր