211652_close_icon

Մայիսի 8-ն ու հաջորդող մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման և Հաղթանակի տոները, դարձան պատմական մի հանգրվան, որը մեզ պարտավորեցնում է լինել արթուն, միաբան և արժանապատիվ՝ պաշտպանելու համար այն հայրենիքը, որի համար մեր ընկերներն ընկան. Ռազմիկ Պետրոսյան

views-count1654 դիտում article-date 09:30 08-05-2025
Ռազմիկ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի մարտական եղբայրներ.

Այսօր՝ մայիսի 8-ին, խոնարհումով ու հպարտությամբ նշում ենք Երկրապահի օրը, որը սրբազան խորհրդանիշն է մեր ազատության ու հայրենի հողի պաշտպանության։ Այս օրն առիթ է նորից արժևորելու այն ոգին, որով հազարավոր հայորդիներ՝ զենքը ձեռքին, կանգնեցին հայրենիքի սահմաններին՝ պաշտպանելու մեր հայրենիքը ու պետականությունը։

Մայիսի 8-ն ու հաջորդող մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման և Հաղթանակի տոները, դարձան պատմական մի հանգրվան, որը մեզ պարտավորեցնում է լինել արթուն, միաբան և արժանապատիվ՝ պաշտպանելու համար այն հայրենիքը, որի համար մեր ընկերներն ընկան։

Եռատոնը՝ Երկրապահի օրը, Շուշիի հաղթանակն ու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, մեր ժողովրդի հերոսական ճանապարհի խորհրդանշանն է։

Խոնարհում բոլոր նահատակված հերոսների հիշատակին։

Փառք կենդանի լեգենդներին՝ մեր երկրապահներին։

Եվ թող այս օրը նաև լինի միասնության, հոգևոր ամրության ու հավատարմության վերանորոգման օր՝ հանուն մեր պետականության ու սերունդների ապագայի։

Հավերժ փառք բոլոր հերոսներին։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե՛ մեր Երկրապահ հայ զինվորը»:

Նմանատիպ նյութեր