211652_close_icon
views-count1293 դիտում article-date 11:44 21-09-2022

Կանգնե՛նք մեր զինվորի կողքին ու անե՛նք առավելագույնը՝ պաշտպանելու մեր հայրենիքը, մեր ինքնիշխանությունն ու մեր անկախությունը. Զարեհ Սինանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ, դիմել է մասնավորապես սփյուռքի հայրենակիցներին, իր խոսքում անդրադարձել է հայրենիքի՝ բարձրագույն արժեք լինելու գաղափարին, իր խոսքում մասնավորապես ասել է.

«Ցավոք այսօր մեր հայրենիքն ու անկախությունը վտանգված են. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ևս մեկ անգամ դիմեց լայնածավալ հարձակման ՀՀ սուվերեն անկախ տարածքի նկատմամբ, արդյունքում ունենք հարյուրավոր նահատակներ, վիրավորներ, ավերածություններ, մեր հայրենիքի մի մասն այսօր օկուպացված է ադրբեջանցիների կողմից: Նրանք հարձակվել են ոչ միայն հայ հասարակության վրա, այլև մի հասարակության, որն, ի տարբերություն իրեն, որդեգրել է ազատության, առաջընթացի , մարդկային արժեքների ուղին, մեզ փորձում են պատժել մեր ազատ ապրելու ցանկության համար: Այսօր աշխարհում շատերի մոտ հարց է առաջացել. արդյո՞ք հայ ժողովուրդը պատրաստ է պաշտպանել իր անկախությունը, իր ինքնիշխանությունը, պատրա՞ստ է վճարել այն թանկ գինը, որն անհրաժեշտ է իր սեփական երկրում, հայրենիքում ապրելու արարելու համար: Հայաստանի ժողովուրդը աներկբայորեն պատասխանել է, որ պատրաստ է պաշտպանել իր պետականությունը, իր պետությունը և իր ազատությունը:

Սփյուռքի բոլոր այն կառույցները, կազմակերպությունները, անհատները, ում համար Հայաստանը պարզապես նախնիների հայրենիք չէ, ում համար Հայաստանը պարզապես պատմական հուշ չէ, միացել են պետության պաշտպանության գործին: Մեր անկախության հիմքում մեր միասնությունն է, մեր համախմբվածությունը, հայրենիք ունենալու ցանկությունը: Եթե պատրաստ ենք միասնականորեն պայքարել, ապա կհաղթահարենք մեզ սպասող բոլոր դժվարությունները, ուրեմն կանգնենք մեր զինվորի կողքին ու ամեն մեկս մեր տեղում անենք առավելագույնը՝ պաշտպանելու մեր հայրենիքը, մեր ինքնիշխանությունն ու մեր անկախությունը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր