211652_close_icon

Որևէ հիմք չկա վարչապետի իմփիչմենթի հարց բարձրացնելու, դա անիմաստ աղմուկ է. Հակոբ Արշակյան

views-count1921 դիտում article-date 12:40 07-05-2025
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա գնալու և չգնալու որոշումը ես չեմ կայացնում, ես կարող եմ ասել, որ պատերազմը և պատերազմի հաղթանակը հավասարապես նաև հայերին է պատկանում, և Հայաստանին է պատկանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ճիշտ է համարում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին լինի Մոսկվայում և մասնակցի զորահանդեսին:

Նա նշեց, որ դա, իհարկե, քննարկման ենթակա չէ, և որ մենք 300 հազար զոհ ենք տվել ըստ պաշտոնական տվյալների, բազմաթիվ հերոսներ ենք տվել:

«Մենք ֆաշիզմի դեմ ենք պայքարել մյուս բոլոր ժողովուրդների հետ միասին: Այսինքն, եթե դուք ուզում եք ինձանից որևէ այլ գնահատական լսել, ես չունեմ որևէ այլ գնահատական: Դա հավասարապես նաև մեր հաղթանակն է և մեր տոնն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վարչապետի իմփիչմենթի գործընթացին, Արշակյանը անլուրջ որակեց նախաձեռնությունը:
«Շատ անլուրջ հարց է, որևէ հիմք չկա վարչապետի իմփիչմենթի հարց բարձրացնելու, դա անիմաստ աղմուկ է»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ ինչո՞ւ հարց չկա՝ որովհետև Փաշինյանը փայլո՞ւն է կառավարում՝ Արշակյանն արձագանքեց. «Այո՛, փայլուն կառավարում է, հավաստիացնում եմ՝ բոլոր ոլորտներում»։

Նմանատիպ նյութեր