211652_close_icon

«Վարդաշեն» ՔԿՀ-ում կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ականջակալներ

views-count571 դիտում article-date 13:26 06-05-2025
Մայիսի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները քաղաքացուհու հետ տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա․Հ․-ին։

Հայտնում են ՔԿԾ-ից:

Խուզարկության արդյունքում կալանավորված անձի գոտկատեղի հատվածից ծառայողները հայտնաբերել են թաքցված 2 բջջային հեռախոս և 2 զույգ անլար ականջակալ։

Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Նմանատիպ նյութեր