211652_close_icon

Երևանում հայտնի հյուրանոցային համալիրի բակում վառվող ավտոմեքենայի փաստով զբաղվում են քրեական ու համայնքային ոստիկանները. կան կասկածներ, որ դրանով հանցագործություն է կատարվել և հետքերը վերացնելու համար ավտոմեքենան հրկիզել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count10859 դիտում article-date 23:40 05-05-2025
Այսօր՝ մայիսի 5-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած խոշոր հրդեհից։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենայում առաջացած կրակի  հանգամանքները պարզելու համար այս պահին աշխատում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի և Արմավիրի բաժինների ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները։

Քրեական ու համայնքային ոստիկանները պարզում են, թե ում է պատկանում նշված ավտոմեքենան, քանի որ համարանիշներ չեն եղել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վառվող ավտոմեքենան հայտնաբերվել է հյուրանոցային համալիրի տարածքում ու արդեն ոստիկանություն է հրավիրվել հյուրանոցի սեփականատերը։ 

Կան կասկածներ, որ նշված ավտոմեքենայով կատարվել է հանցագործություն ու հետքերը թաքցնելու համար են այն հրկիզել։ Այդ վարկածը նույնպես ոստիկանները պարզում են։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր հրդեհ  է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակ Գասպարյան փողոցի 30 հասցեում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արտյոմ Արամյանն ու կրտսեր պարեկ Գոռ Ադամյանը: 

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

 Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր