211652_close_icon

Պատանի և երիտասարդ ծանրորդներն ավարտեցին ելույթներն ԱԱ-ում

views-count2806 դիտում article-date 19:14 05-05-2025
Հայաստանի ծանրամարտի պատանիների և երիտասարդների հավաքականի անդամներն ավարտեցին ելույթներն աշխարհի առաջնությունում:

Ինչպես հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին մոտեցող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ,145 կգ ու 150 կգ: Այս ձևում մեր մարզիկն արժանացավ ոսկե մեդալի:

Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց 173 կգ: Երկամարտի 323 կգ արդյունքով Հարություն Հովհաննիսյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն:Երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 81 կգ քաշում Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում մեկ մոտեցում կատարեց` բարձրացնելով 95 կգ:

Հաջորդ երկու մոտեցումներից Պողոսյանը հրաժարվեց ծնկի ուժեղ ցավերի պատճառով: Հրում վարժությունում Էմման բարձրացրեց 120 կգ ու կրկին վնասվածքի պատճառով չկատարեց մյուս մոտեցումները: Էմմա Պողոսյանը երկամարտի 215 կգ արդյունքով երիտասարդների աշխարհի առաջնությունում 4-րդն է:

Նմանատիպ նյութեր