2210 դիտում
18:26 25-05-2016
Հայ հրաձիգներն ավարտեցին ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում
Հրաձգության Հայաստանի հավաքականի անդամները՝ Հրաչ Բաբայանը, Քրիստիան և Իրինա(Աղաջանյան) Լաուերները, ավարտեցին ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում:
Գերմանիայի Մյունխեն քաղաքում ավարտվեց հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունը՝ հրացան և ատրճանակ ձևերից: Հրաչ Բաբայանը և Քրիստիան Լաուերը մասնկցեցին 50մ, փոքր տրամաչափի հրացան, 3 դիրքից տղամարդկանց վարժությանը: Հիմնական վարժության մասնակից 70 մարզիներից Հրաչիկ Բաբայանը 1160 միավորով գրավել է 56-րդ տեղը, իսկ Քրիստիան Լաուերը 1157 միավորով 63-րդ տեղը:
Նրանք նախօրեին հաղթահարել էին որակավորման փուլի արգելքը: Որակավորման 1-ին խմբում հանդես եկող 54 մրցակցից` Հրաչ Բաբայանը 1167 միավորով գրավել էր 15-րդ տեղը: Քրիստիան Լաուերը որակավորման 2-րդ խմբում խոցել էր 1154 միավոր և գրավել 33-րդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Աշխարհի գավաթում Հայաստանը ներկայացնում էին՝ Հրաչ Բաբայանը, Քրիստիան և Իրինա(Աղաջանյան) Լաուերները, ավագ մարզիչ՝ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ:
Նմանատիպ նյութեր
2671 դիտում
20:21 10-11-2024
Պատանի շախմատիստներն ավարտեցին ելույթներն աշխարհի առաջնությունում
10009 դիտում
23:18 25-03-2017
Հայ մարմնամարզիկները մեկական ոսկի, արծաթ եւ բրոնզ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում
1813 դիտում
18:56 04-12-2020
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը՝ աշխարհի գավաթի խաղարկությունում
Այս բաժնից
2443 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2791 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
4102 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային