Նոր Նորքի վարչակազմում տեղի ունեցած դեպքն ինդիկատոր էր, որը մի քանի կարևոր բաներ բացահայտեց. Սուրենյանց
Չէ, փաստորեն ես ավելի լավատես էի, նույնիսկ՝ միամիտ լավատես, ով կարծում էր, որ էս երկրում գոնե ինչ-որ արժեքներ մնացել են: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Մասիվի ծեծի գործն ինդիկատոր էր, որը մի քանի կարևոր բաներ բացահայտեց.
- ծեծը Հայաստանում այլևս քաղաքական կատեգորիա է: Տիգրան Տեր- Մարգարյանին իր պաշտոնում պահելով՝ Փաշինյանը բոլորին, հատկապես՝ յուրայիններին ու «գրպանի» կուսակցություններին հասկացրեց, որ 2026-ին վերարտադրությունը գերնպատակ է, եթե նույնիսկ դրա գինը ծեծն եւ բռնությունը լինեն,
- Հայաստանն օրենքի երկիր չէ, որովհետև իշխանության վերնախավը, դրա «վեցնոցները» օրենքից վեր են, իսկ ընդդիմադիրներ համար՝ օրենքը գործում է անհամաչափ խիստ,
- Երևանը քաղաքապետ չունի. Ավինյանն սոսկ Փաշինյան- Սարգսյան համաձայնության պատանդն է, որի հեղինակությունը կարելի է «քացու տակ» տալ՝ ընդամենը մի շանտաժով, որի հետ գործող վարչապետը համերաշխ է,
- հայկական արևմտականության կամ դրա տնազի սիմվոլը ծեծն ու շանտաժն են: Ավելորդ է ասել, որ հայրենիքի գողի գրպանում տեղավորված խուժանը որևէ աղերս չունի արևմտյան արժեհամակարգի հետ՝ բացի այն հետևողականորեն վարկաբեկելուց,
- Փաշինյանը՝ նման վարքագծով հրահրում է քաղաքացիական բախումներ, որովհետև անպատժելիությունը ծնելու է նորը ու երկիրը հայտնվելու է «բեսպրեդելի» ճահճում»,- գրել է նա: