211652_close_icon
views-count8031 դիտում article-date 11:05 19-02-2019

Ռուսները ջղայնացե՞լ են. գործում ինդիկատոր է հանդիսացել նաև Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հանգամանքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, ՌԴ իշխանությունները բավական կոշտ վարքագիծ են սկսել դրսևորել ՀՀ ղեկավարության հանդեպ: Դա հատկապես ակնառու դարձավ օրերս ռուսական առաջատար լրատվականներով հայաստանյան իշխանությունների գործողությունները «քլնգող» ռեպորտաժների թրոլներով: Մասնավորաբար, «Ռաշա թըդեյ» լրատվականի ղեկավար, հայազգի Մարգարիտա Սիմոնյանը շատ կոշտ շեշտադրումներով հայտարարեց, որ այն, ինչ տեղի ունեցավ 2018–ին Հայաստանում, դասական արևմտյան մանիպուլյացիաների արդյունք էր, իսկ ռուսների համար ավելի անտանելի է այն հանգամանքը, որ այս փորձով հայ հեղափոխական «փորձագետները» փորձում են աջակցել ռուսական սեկտորին: Թերթի տեղեկություններով, այսպիսի կոշտ արձագանքների հանձնարարություններն իջեցված են ռուսական իշխանությունների վերնախավից՝ հայ կառավարիչներին սթափեցնելու համար: Մեր աղբյուրների պնդմամբ, այս գործում ինդիկատոր է հանդիսացել նաև Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հանգամանքը: Սակայն այս պատմության մեջ կա ևս մի նրբագույն սեգմենտ. ՖԲ–ում այս թեման բավական նրբորեն շրջանցվեց, ինչը նույնպես պատահական չէր: Ըստ տեղեկությունների, կառավարության ղեկավարը իշխանությանը «հպատակ» օգտատերերին հորդորել է թեման «չբզբզել», որպեսզի կրակը հարկադրաբար չուժեղանա»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր