Դատապարտում եմ ցանկացած բռնարարք․ Ավինյանի խորհրդականը՝ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպի մասին
Ինձ համար դատապարտելի է ցանկացած բռնարարք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Կամո Արեյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպին։
«Դատապարտում եմ ցանկացած բռնարարք՝ երկկողմանի կլինի, միակողմանի կլինի, կողմ չեմ ոչ մի բռնարարքի, կլինի պաշտոնատար, թե ոչ պաշտոնատար անձ»,- ասաց Կամո Արեյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ չի հետևել ընթացքին:
Հիշեցնենք, որ օրերս Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը խմբի կազմում ծեծել է հասարակական գործիչ, բլոգեր Արթուր Չախոյանին: