211652_close_icon

Իհարկե, Կիրանցից երևում է Ադրբեջանի դրոշը, եթե մեր հարևանը լիներ Շվեյցարիան, Շվեյցարիայինը կերևար. Գեղամ Նազարյան

views-count2890 դիտում article-date 16:15 02-05-2025
Կիրանցից որևէ արտագաղթ չի եղել, նույնիսկ ներգաղթ կա: 

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է  ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Իհարկե, Կիրանցից երևում է Ադրբեջանի դրոշը: Եթե հարևանը լիներ Շվեյցարիան, Շվեյցարիայինը կերևար: Բայց մեր հարևանն Ադրբեջանն է, բնականաբար, երբ սահմանին կանգնում ես, էն մի կողմում երևալու է էն մի երկրի դրոշը:

Այստեղ ոչ ողբերգություն կա, ոչ էլ բան կա, ես մի անգամ ասեցի. գնացեք Խոր Վիրապ կամ Երվանդաշատ, այդտեղից էլ Թուրքիայի դրոշն է երևում, Ագարակից էլ Իրանի դրոշն է երևում: Հիմա, եթե այդ երկիրն է քո սահմանակից երկիրը, ո՞ր երկրի դրոշը երևա: Մենք պետք է ուրախանանք, որ մենք պետություն ենք, ունենք սահման»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր