211652_close_icon

Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Հայաստանն ու Վրաստանը շարունակում են խորացնել քաղաքական և տնտեսական սերտ կապերը. Կավելաշվիլի

views-count478 դիտում article-date 13:23 29-04-2025
Հայաստանի և Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Կավելաշվիլին ընդգծել է, որ աշխարհում բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Հայաստանն ու Վրաստանը շարունակում են խորացնել քաղաքական և տնտեսական սերտ կապերը: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

«Անցյալ տարի ձևակերպել ենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, որը ճանապարհ է բացում բոլոր ոլորտներում ավելի մեծ համագործակցության համար։ Հայաստանը Վրաստանի կարևոր առևտրային գործընկերներից է, իսկ զբոսաշրջիկների թվով Հայաստանը առաջատարների եռյակում է», - ասել է Վրաստանի նախագահը։

Մինչդեռ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ «Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի աջակցությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի հարցում»։

«Հանդիպմանը քննարկել ենք մի շարք միջազգային և գլոբալ խնդիրներ, և շարունակելու ենք զարգացնել համագործակցությունը՝ ի շահ մեր երկրների», - հավելել է նա:

Կավելաշվիլին Խաչատուրյանին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան։

Նմանատիպ նյութեր