211652_close_icon
views-count6833 դիտում article-date 19:44 03-10-2017

Պետք է խորացնել ՀԱՊԿ կապերը և չգնալ ավանտյուրիստական ճանապարհով. Էդուարդ Շարմազանով

Տարածաշրջանային վերջին զարգացումներն ու «Հայրենիք-սփյուռք» համաժողովը ցույց տվեցին, որ մեր թիվ մեկ օրակարգային հարցը ՀՀ-ի և Արցախի անվտանգությունն է. ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հենց այդ համատեքստում էլ նա կարևորեց նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի սկզբունքները Նյու Յորքում: «Այս իրավիճակում, երբ տարածաշրջանում բազում մարտահրավերներ կան, մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք մեր անվտանգության համակարգին»,- նշեց նա, ապա հավելեց, որ պետք է խորացնել ՀԱՊԿ կապերը և «չգնալ ավանտյուրիստական ճանապարհով»: «Այսօր թիվ մեկ մարտահրավերը «մի վնասիրն» է: Եվ շատ կարևոր է, որ հոկտեմբերին այստեղ տեղի կունենան ՀԱՊԿ զորավարժություններ, որոնք ևս մեկ անգամ կկարևորեն անվտանգության բաղադրիչի արդիականությունը Հայաստանում»,- եզրափակեց Շարմազանովը:

Նմանատիպ նյութեր