Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ «էշին» համբուրողը մի հոգի չի եղել. Սերժ Սարգսյան. Aravot.am
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդում պատասխանեց լրագրողների հարցերին, ճեպազրույցի ժամանակ նա որոշ փակագծեր բացեց: Հարցին՝ 10 տարի առաջ, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, մեր կողքին էին տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ այսօր հետընթաց է, եւ բացի անատամ հայտարարություններից՝ ոչինչ չունենք, ինչո՞վ է սա պայմանավորված, արդյոք Թուրքիային հաճոյանալու փո՞րձ է, թե՞ այլ պատճառ կա, Սերժ Սարգսյանն այսպես պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ կա, բայց որ պետությունը մի տեսակ երկրորդ պլան է մղել ցեղասպանության հարցը, դա փաստ է: Իսկ ենթադրել, թե նրանք ինչ են մտածում, ինչու են այդպես անում, անշնորհակալ գործ է»:
Լրագրողների դիտարկմանը, որ իշխանություններն ուղիղ ասում են, թե Հայոց ցեղասպանության հարցն առաջնային չէ իրենց համար, արդյոք այս քաղաքականությունն ուրացմա՞ն քաղաքականություն է՝ հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունները Ցեղասպանության վերաբերյալ, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց, որ նրանք արդեն իսկ ուրացման ճանապարհին են: Իսկ իշխանությունների վերաբերմունքը կանդրադառնա՞ 2026թ ընտրությունների արդյունքների վրա, այս հարցի մասին էլ հետեւյալը նշեց. «Կարծում եմ՝ դա կարտացոլվի մինչեւ 2026-ը»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարել էր, որ իրենց թիմի գլխավոր նպատակը շարունակում է մնալ Փաշինյանի հեռացումը, ՀՀԿ-ն իշխանափոխության հստակ ծրագիր ունի՞: «Մենք առանց ծրագրի չենք գործում, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, թե իմաստ ունի հիմա այդ ծրագիրը հրապարակելը»,-ասաց նա:
Ինչ վերաբերվում է այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանին բերելը փորձում են կապել իր անվան եւ ՀՀԿ-ի հետ, Սերժ Սարգսյանն այսպես պատասխանեց. «Ես շատ երկար եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ 25 տարուց ավելի, հետեւաբար մի գուցե նաեւ դրանով է պայմանավորված, որ ամենազրպարտված գործիչներից մեկն եմ: Այնպես որ՝ զրպարտություններն ինձ չեն զարմացնում, ոչ էլ զայրացնում են»: Ռոբերտ Քոչարյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունի, ինչո՞ւ է համակիրների մակարդակով փոխհրաձգություն գնում, եւ ի վերջո «էշին» համբուրողն ով է եղել, այս հարցերի վերաբերյալ էլ նախագահը նման պատասխան հնչեցրեց. «Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի եղել, շատ-շատ են»:
Մյուս հարցին՝ ո՞վ աճեցրեց «էշին», թողեց գա խորհրդարան, բաց թողեց, բանտից ազատեց, Սերժ Սարգսյանի արձագանքը հետեւյալն էր. «Ի՞նչ է նշանակում՝ ով թողեց, խորհրդարանի բանալիներն իմ ձեռքո՞ւմ էին: Բայց միայն ինքը չի համաներմամբ ազատվել, հարյուրավոր մարդիկ են ազատվել, այդ թվում՝ նաեւ ինքը: Իսկ համաներումը կիրառվում է, որպեսզի հասարակության մեջ թշնամանքը մեղմացվի»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: