211652_close_icon

Եկեք շարունակենք գործել Մարդկության անունից՝ հանուն Ճշմարտության և Արդարության. Մակրոնի ապրիլքսանչորսյան ուղերձը

views-count418 դիտում article-date 13:55 24-04-2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայո ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X սոցկայքի միկրոբլոգում:

«110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը: Այսօր՝ ապրիլի 24-ին՝ Ազգային հիշատակի օրը, հիշենք բոլոր զոհերին և վառ պահենք նրանց հիշատակը։ Եկեք շարունակենք գործել Մարդկության անունից՝ հանուն Ճշմարտության և Արդարության», - գրել է Ֆրանսիայի նախագահը:

Հիշեցնենք, որ  2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, որը խլել է ավելի քան 1,5 մլն մարդու կյանք:

Նմանատիպ նյութեր